ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մեծ Բրիտանիայում ստեղծում են մամուլը վերահսկող մարմին

Մեծ Բրիտանիայում ստեղծում են մամուլը վերահսկող մարմին
19.03.2013 | 11:41

Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել մամուլը համակարգելու ծրագրի շուրջ՝ այն բանից հետո, երբ մի շարք սկանդալներ առաջացան՝ կապված լրագրողների կողմից հեռախոսազրույցներն ապօրինի գաղտնալսելու հետ։ Վարչապետ Քեմերոնը խորհրդարանում հայտարարել է, որ խնդրի շուրջ առաջարկները ներառում են վերահսկիչ մարմնի ստեղծում, որը թերթերին խոշոր չափերի տուգանքներ կսահմանի։ Այդպիսով, ըստ նախաձեռնության հեղինակների, իրենք կպաշտպանեն անմեղ մարդկանց իրավունքները։
Առայժմ հայտնի չէ, կընդունե՞ն արդյոք քաղաքական կուսակցությունների առաջարկները խոշորագույն հրատարակչությունների ներկայացուցիչները։ Հայտնի չէ նաև, թե անկախ մարմնի ստեղծումն ինչպես կանդրադառնա ինտերնետային լրատվամիջոցների աշխատանքի վրա։

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ